Պոլ Մակկարտնին խոհարարական գիրք է գրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 30, 2012 5:58


Լեգենդար երաժիշտն իր  ընթերցողներին առաջարկում է գոնե շաբաթական մեկ անգամ սննդակարգից ջնջել միսը:

The Meat Free Monday Cookbook վերնագրված գիրքն իր մեջ ամփոփում է  պահքային կերակրացանկի 52 տարբերակ: Գիրքը կազմելուն մասնակցել են Մակկարտնիի երկու դուստրերը` մոդելավորող Ստելան ու լուսանկարիչ Մերին:

Գրքում նկարագրված բաղադրատոմսերի մեծամասնությունը բուսական են. հեղինակներն ընթերցողներին կոչ են անում  հրաժարվել մսից առնվազն շաբաթական մեկ անգամ:

Բացի բաղադրատոմսերից, գրքում տեղ են գտել այն աստղերի գաղափարները,ովքեր ակտիվորեն հետևում են սննդակարգին: Մասնավորապես, գրքում Փինքի, Քեվին Սփեյսիի, Վուդի Հարելսոնի ու Վիվիեն Վեստվուդի առաջարկած բաղադրատոմսեր կան:

Այս գիրքը 2009-ին Պոլ Մակկարտնիի կազմակերպած նույնանուն ընկերության գաղափարական շարունակությունն է: Գիրքը կոչված է մսակերներին համոզելու, որ մսից հրաժարումը կնվազեցնի ներգործությունը շրջակա միջավայրի վրա, ապրել առողջ ու զգալի տնտեսել:

Դիտվել է 1108 անգամ:
Print Friendly

Leave a Reply