11 կուսակցություն` 1 ընդհանուր հայտարարությամբ. «Ոչ»` արձանագրություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 6, 2009 15:52

11-kusakcutyunՐոպեներ առաջ հայաստանյան 11 կուսակցություններ հանդես եկան համատեղ հայտարարությամբ` դեմ արտահայտվելով նախաստորագրված արձանագրություններին:

Հայտարարությունը ստորագրել են ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, ՀՌԱԿ, «Նոր ժամանակներ» կուսակցությունը, «Ժառանգություն» կուսակցությունը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը, «Գոյամարտ» համազգային կուսակցությունը, «Մայր Հայրենիք» կուսակցությունը, Հայաստանի Աշխատավորական Սոցիալիստական կուսակցությունը, «Միավորված Հայերը», «Ազգային Միասնության ՈՒխտ» կուսակցությունը։

Ստորագրող քաղաքական կուսակցությունները պահանջում են չստորագրել հրապարակված արձանագրություններն այս տեսքով և իրականացնել  վտանգները չեզոքացնող փոփոխություններ:

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասաց, որ հայտարարությունը բաց է, և այն կուսակցությունները, որոնք կընդունեն այն, կարող են միանալ:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ բոլորը, անկախ կուսակցական պատկանելությունից, պետք է համախմբվեն ընդդեմ այդ արձանագրությունների: «Հայերի լինելիության խնդիրն է դրված»,-կարծում է Մարտիրոսյանը:

ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանն ասաց, որ այս արձանագրությունները կարելի է արդեն իսկ ստորագրված համարել, քանի որ փոփոխություններ անել հնարավոր չէ, իսկ այդ դեպքում դրանք նախաստորագրված անվանելը պարզապես իմաստ չունի:

«Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանն էլ ասաց, որ Թուրքիան հեռահար նպատակներ ունի և մտածում է Եվրամիություն մտնելուց առաջ չեզոքացնել բոլոր խնդիրներն ու խոչընդոտները: «Ուստի իրեն է պետք, ինքը պիտի զիջի, ոչ թե մենք»,- ասաց նա:

Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրականում իրենց հանդիպումները ժողովրդի հետ ցույց են տալիս, որ զգալի մասը տեղյակ չէ: «Պետք է հաղթահարենք լրատվամիջոցների կողմից տեղեկատվական շրջափակումը և տեղյակ պահենք ժողովրդին»,-ասաց նա`ավելացնելով, որ իրենք դեռ հույս ունեն, որ այդ փաստաթղթերը չեն ստորագրվի:

Իսկ ստորագրվելու դեպքում հայտարարության տակ ստորագրած քաղաքական ուժերն ամեն ինչ կանեն, որ դրանք ուժի մեջ չմտնեն:

Դիտվել է 1115 անգամ:
Print Friendly

Leave a Reply