ԿԲ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Բեյրութ

Պաշտոնական, Օրվա լուր | | March 29, 2012 18:55

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 29-31-ը այցելելու է Բեյրութ, որտեղ մասնակցելու է «Հայաստանի բանկային հատվածի նոր իրականություն» խորագիրը կրող հայ-լիբանանյան կլոր սեղանին:

Կլոր սեղանի ընթացքում, որին մասնակցելու են ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը, Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը, Հայաստանի առևտրային բանկերի ղեկավարները, Լիբանանի բանկային և գործարար շրջանակների ներկայացուցիչները, քննարկվելու են «Հայաստանի ֆինանսական համակարգը՝ ընդլայնում, կայունություն» և «Հայաստանի բանկային համակարգը՝ զարգացումներ և միտումներ» թեմաները:

Այցի շրջանակում Արթուր Ջավադյանը հանդիպումներ է ունենալու Լիբանանի կենտրոնական բանկի նախագահ Ռիադ Սալամեի և Լիբանանի բանկերի ասոցիացիայի նախագահ Ջոզեֆ Թորբիի հետ, ինչպես նաև լիբանանյան մի շարք ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:

 

 ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է 907 անգամ:
Print Friendly

Leave a Reply