Սրճամոլությունը փչացնում է բնավորությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2012 18:40

Չափից դուրս շատ սուրճ խմողները վաղ , թե ուշ դառնում են նյարդային, գերլարված ` չհասկանալով, որ դրա պատճառը սիրելի ըմպելիքն է: Օրգանիզմում որոշակի խտության հասնելով, սուրճը դադարում է  զվարթացնել: Այն դառնում է հանկարծակի բացասական հոգեվիճակի ու կենտրոնացման կորստի պատճառ: Բանն այն է, որ սուրճը հանգեցնում է ճնշման  կարճատև բարձրացման: Սակայն, եթե սահմանն անցնում է, ապա այն ոչ միայն  ցանկալի արդյունք չի տալիս, այլև դառնում է գլխացավի պատճառ, որը նույնիսկ կարող է մի քանի օր տևել: Եվ չնայած  սննդաբանները սուրճային կախվածությունը դասում են սովորույթների շարքը, այնուամենայնիվ, շատ մարդիկ  են վատ զգում, տրամադրության անկում ունենում առանց իրենց սուրճի “չափաբաժնի”:

 

Դիտվել է 1199 անգամ:
Print Friendly

Leave a Reply