Ստյոպա Սաֆարյան. «Արձանագրությունների ստորագրումն ավելի կբորբոքի սփյուռքահայության բողոքը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 6, 2009 16:27

Ձախից՝ Ստյոպա Սաֆարյան, Կարեն Ավագյան

«Եթե հայ-թուրքական արձանագրությունները  կարդալիս ամեն մարդ մի բան է հասկանում, ապա այդ փաստաթղթերն արդեն իսկ վտանգավոր են»,- այսօր ասուլիսում ասաց «Ժառանգություն»  խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանն էլ հակադարձեց, թե մտահոգիչ բան չկա, քանի որ արձանագրությունները ոչ մի նախապայման չեն պարունակում:

Արձանագրությունների պատճառով սփյուռքում բարձրացած բողոքի ալիքի վերաբերյալ Ավագյանն ասաց, որ «բողոքի ակցիաներն անկեղծ չեն, քանի որ սփյուռքում ցույցի մասնակիցներից շատերը տեղյակ չեն արձանագրությունների բովանդակությանը»: (Սփյուռքահայերից «Անկախ»-ին ասել էին, սակայն, որ բոլորին բաժանվել են թռուցիկներ, որտեղ նշված են վտանգ ներկայացնող երեք նախապայմանները)

«Ժառանգության» ներկայացուցիչը, հերքելով Ավագյանի բնութագրումը,  նշեց, որ անհասկանալի է՝ ինչու հաշվի չի առնվում ողջ սփյուռքահայության ձայնը: «Ինձ չափազանց անհանգստացնում է ՀՀԿ փոխնախագահներ Գալուստ Սահակյանի ու Ռազմիկ Զոհրաբյանի հայտարարությունը, թե «եթե Թուրքիան ստորագրի այդ արձանագրությունները, ապա Հայաստանը էլ տեղ չի ունենա չստորագրելու»:

«Անկախ»-ի  այն հարցին, թե ինչ կհաջորդի արձանագրությունների ստորագրմանը,  Սաֆարյանը պատասխանեց, որ բողոքի ալիքն էլ ավելի կբարձրանա` հատկապես սփյուռքում:

Դիտվել է 1386 անգամ:
Print Friendly

Leave a Reply