Բեռլուսկոնին իր մասին իր իսկ սցենարով ֆիլմ է նկարահանելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2012 18:23

Իտալիայի նախկին վարչապետը մտադիր է կենսագրական ֆիլմ նկարահանել սեփական անձի մասին` իր քաղաքական գործունեության 18-ամյակի կապակցությամբ:

75-ամյա միլիարդատերն ու կառավարության նախկին ղեկավար Բեռլուսկոնին հայտարարել է, որ մտադիր է վերստեղծել իր կյանքը` էկրանին: Նա ինքն է գրելու ֆիլմի սցենարը, որպեսզի պատմությունն առավելագույնս ճշմարտացի լինի:

“Մնում է միայն հարմար ռեժիսոր գտնել”, մեկնաբանել է նա:

Գաղափարը ծնվել է այն բանից հետո, երբ իտալացի կինոգործիչները նրան քննադատող մի շարք աշխատանքներ թողարկեցին , այդ թվում` “Գրպան” և “Սիլվիո Ընդմիշտ” ֆիլմերը:

 

Դիտվել է 1515 անգամ:
Print Friendly

Leave a Reply