ԱՄՆ ՄԶԳ-Ն և ՀՀ ՄԻՊ գրասենյակը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | March 29, 2012 17:27
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման և Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մարտի 29-ին ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ինչպես նաև Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպության և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Իրավունքի գերակայության նախաձեռնության (ABA ROLI) ներկայացուցիչները:
Հուշագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի տեխնիկական օժանդակություն` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի (ՄԻՊԳ), նրա վարչությունների և մարզային ստորաբաժանումների ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման և տեսանելիության բարելավման նպատակով: ԱՄՆ ՄԶԳ-ն կօժանդակի ՄԻՊԳ-ին հանրային իրազեկման բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև կօգնի ՄԻՊԳ-ին արդյունավետ արձագանքել թեժ գծի միջոցով ստացված քաղաքացիների բողոքներին:
Ըստ համաձայնագրի, ՄԻՊԳ-ը կբարելավի քաղաքացիների համար ծառայությունների հասանելիությունը, հատկապես մարզերում, և կամրապնդի հարաբերությունները Հայաստանի մարդու իրավունքների ոլորտի ընկերությունների հետ: ՄԻՊԳ-ը նաև գրասենյակային տարածք կտրամադրի ԱՄՆ ՄԶԳ կողմից օժանդակվող իրավաբանական կլինիկաներին:






Facebook
Tweet This
Email This Post
