Կանադայում ավտոճանապարհային պատահարի ժամանակ 1 մլն դոլարը խառնվել է կոնֆետի հետ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 29, 2012 16:24
Օնթարիոյում դրամ տեղափոխող բեռնատարը վթարվել է, ինչի հետևանքով ճանապարհին 3 մլն կանադական դոլար է շաղ եկել (1 մլն ԱՄՆ դոլար): Բեռնատարը բախվել է ճանապահի կողապատնեշին: Վարորդն ու առաքիչը լուրջ վնասվածքներ են ստացել, պահանջվել է բուժօգնություն:
Դիմացից եկող կցասայլակը ժամանակին չի կարողացել դիրքավորվել ու վթարի պատճառ է դարձել: Դրամի հետ ճանապարհի վրա վթարի մեկ այլ մասնակցի մեքենայից թափվել են կոնֆետներ: Ոստիկանությունն իսկույն փակել է ճանապարհն ու սկսել հավաքել դրամը:






Facebook
Tweet This
Email This Post
