Վաշինգտոնը մտադիր է պլանտացիաներում մարիխուանա աճեցնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2012 15:29

Վաշինգտոնի իշխանությունները պլանավորում են  քաղաքում ստեղծել 10 պլանտացիա` բուժական նպատակով մարիխուանա աճեցնելու համար: Հայտնի է, որ ամերիկյան 16 նահանգում  և Կոլումբիայում թմրախոտն օրինականցվել է. այն կարելի է ձեռք բերել ու օգտագործել  բժշկի նշանակմամբ: Նման թերապիա է առաջարկվում ՄԻԱՎ-ՁԻԱՎ-ի, քաղցկեղի,  ցրված սկլերոզի, գլուկոմայի ու այլ անբուժելի հիվանդությունների դեպքում: Իսկ կալիֆոռնիական առողջարարական կենտրոնի գործադիր տնօրենը  վստահ է, որ մայրաքաղաքի հիվանդներին պետք է «դեղը» տանն աճեցնել, քանի որ որոշ հիվանդներ, հատկապես գործազուրկները, չեն կարող  պաշտոնական ներկայացուցչից ձեռք բերել այն:

Քաղաքային իշխանությունները  թմրախոտի վաճառքի բոլոր պայմանները կներկայացնեն այս տարվա մեջ:

Դիտվել է 1213 անգամ:
Print Friendly

Leave a Reply