Երեքը` երրորդ մրցանակակիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 29, 2012 15:31

Թբիլիսիում կայացած սուսերամարտի պատանեկան միջագային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները 3 բրոնզե մեդալ ի են տիրացել: Այդ մասին «Անկախ»-ին տեղեկացրեց Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը:

Մրցաշարում ուժերն էին չափում Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի  և Ադրբեջանի  մարզադպրոցների հրացանակիրները:

Հայաստանից այս մրցաշարին մասնակցել են 6 մարզիկներ: Նրանցից 4-ը  «Հայաստան» մարզական միության Նորագավիթի սուսերամարտի դպրոցի սաներն էին, 2-ը ներկայացնում էին սուսերամարտի «Քեթրին»  ակումբը:

Ճկասուսերակիրների մրցաշարում 3-րդ մրցանակակիր դարձան Արևմեն  Դալլաքյանը և Կարեն Սուրշուվազյանը: Պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին կանգնեց նաև  խոցասուսերակիր Արսեն Արազյանը:

Դիտվել է 717 անգամ:
Print Friendly

Leave a Reply