ԱՄՆ-ի ամենաբարձրահասակ մարդը 30 հազար դոլար է հավաքել նոր կոշիկների համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2012 15:09

ԱՄՆ-ի ամենաբարձրահասակ մարդը, որն ապրում է Մինեսոտայի Ռոչեսթր քաղաքում, ուկրաինացի ներգաղթյալ 29-ամյա Իգոր Բոբկիվինսկին է, ում  հասակը 2,34 մ է:  Նա չի կարողանում իրեն հարմար կոշիկ գտնել:

Ներկայումս ռեկորդակիրն ընդամենը մեկ զույգ ունի, որը պատրաստել էր գերմանացի մի վարպետ  2006-ին, սակայն այդ կոշիկները Գուլիվերին այնքան էլ հարմար չեն, քայլելիս ոտքերը ցավեցնում են: Դրա պատճառով նա ստիպված էր հեռակա ուսուցման անցնել:

Նա դիմել է բոլոր ընկերություններին` իր համար կոշիկ կարելու խնդրանքով: Սակայն նրա խնդրանքին արձագանքել է միայն  սպորտային Reebok ընկերությունը: Ֆիրմայի ներկայացուցիչը խոստացել է, սակայն ասել է, որ դրա համար մոտավորապես 15 հազար դոլար կպահանջվի: Անհրաժեշտ գումարը հավաքելու համար երիտասարդը  մարտի 6-ին հայտարարություն է տեղադրել համացանցում: Ընդամենը մի քանի շաբաթում նա հավաքել է 30 հազար դոլար, 2 անգամ  ավելի:

«Ես պարզապես չեմ կարողանում հավատալ, թե որքան սրտացավ ու շռայլ կարող են լինել մարդիկ»,- ասել է երիտասարդը:

Հիմա նա պետք է  հետազոտության մեկնի Մասսաչուսեթս, որը նույնպես  խնդիր է, քանի որ նա  հասակի ձեռքն իսկապես կրակն է ընկել, չի տեղավորվում  ինքնաթիռի երկու նստարանի վրա ու ստիպված է թռչել բիզնես-կլասով:

Դիտվել է 1286 անգամ:
Print Friendly

Leave a Reply