Վլադիմիր Հակոբյանն աղյուսակը գլխավորողների թվում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 29, 2012 15:08

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրում վերելքով հանդես եկավ առաջատարների խմբում գտնվող Վլադիմիր Հակոբյանը: երևանցի գրոսմայստերն առավելության հասավ   ռուսաստանցի Դենիս Խիսմատուլինի նկատմամբ և, վաստակած 6,5 միավորով ռուսաստանցիներ Վլադիմիր Մալախովի և Մաքսիմ Մատլակովի հետ բաժանում է առաջին տեղը:

Ահա թե ինչպես հանդես եկան 8-րդ տուրում հայ շախմատիստները.

Վլադիմիր Հակոբյան – Դենիս Խիսմատուլին (Ռուսաստան)` 1:0

Գաբրիել Սարգսյան – Յան Սմիթս (Հոլանդիա)` 0,5:0,5

Սերգեյ Մովսիսյան – Լևան Պանտսուլայա (Վրաստան)` 1:0

Հրանտ Մելքումյան – Բարիս Էսեն (Թուրքիա)` 1:0

Սանան Սյուգիրով (Ռուսաստան) – Հովհաննես Գաբուզյան` 1:0

Վալերի Պոպով (Ռուսաստան) – Տիգրան  Պետրոսյան` 0:1

Դավիթ Բենիձե (Վրաստան) – Ռոբերտ Հովհաննիսյան` 0,5:0,5

Դալիբոր Ստոյանովիչ (Բոսնիա-Հերցեգովինա) – Արման Փաշիկյան` 1:0

Զավեն Անդրիասյան – Անդրեաս Հագեն (Դանիա)` 1:0

Բուրակ Ֆիրատ (Թուրքիա) – Սամվել Տեր-Սահակյան` 0,5:0,5

Վեսելին Պանտև (Բուլղարիա) – Վլադիմիր Պողոսյան` 1:0

Դիտվել է 1108 անգամ:
Print Friendly

Leave a Reply