Հայաստանի ծանրորդներից սպասելիքները մեծ են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 6, 2009 15:48

Այս տարի առաջին անգամ անցկացվելու է մինչև 23 տարեկան ծանրորդների Եվրոպայի առաջնություն:
Այդ ստուգատեսի մասնակիցների համար հարաբերությունների որոշման վայր է դառնալու Լեհաստանի Վլադիսլավովո քաղաքի մարզապալատը: Ստուգատեսը, որը կկայանա հոկտեմբերի 11-18-ը, Հայաստանից կմասնակցի 8 ներկայացուցիչ: Ծանրամարտի ՀՀ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն  «Անկախին» հայտնեց, որ մերոնք լրջորեն են նախապատրաստվել, և սպասելիքները մեծ են: Հայաստանի պատվիրակությունը մրցավայր կուղևորվի հոկտեմբերի 9-ին:

Դիտվել է 899 անգամ:
Print Friendly

Leave a Reply