ԱԺ-ն ընդունեց ընդունեց Հովիկ Աբրահամյանի հեղինակած նախագիծը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 11, 2009 18:53

hovik_abrahamyanԽորհրդարանն այսօր երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հեղինակած «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի նախագիծը և «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որում մասնավորապես առաջարկվում է ԱԺ աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն առաջանելու դեպքում այն համալրել միայն բաց մրցույթի միջոցով:

Գործող օրենքով առաջարկվում է փակ, հետո միայն բաց մրցույթի մեխանիզմ: Նախագծով առաջարկվում է նաև պետական ծառայող չհամարվող անձանց` ԱԺ պատգամավորների վճարովի հիմունքներով աշխատող օգնականների, աշխատակազմի ղեկավարի օգնականների, խմբակցությունների փորձագետների աշխատանքային ստաժը համարել պետական կառավարման ոլորտի ստաժ:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև «Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով վերանայվում է ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեության հաստատագրված վճարի ամսական չափի հաշվարկման կարգը:

Ամրագրվում է, որ այս գործունեության համար հաստատագրված վճարի նվազագույն ամսական չափը չի կարող պակաս լինել Երևանում գտնվող գազալցման կայանի համար` 1,5 մլն դրամից, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի համար` 1 մլն 125.000 դրամից, այլ վայրերում գտնվող գազալցակայանների համար` 900.000 դրամից:

ՀՀ կառավարության տեսակետը նախագծի վերաբերյալ դրական էր, քանի որ առաջին ընթերցումից հետո արված առաջարկները հեղինակների կողմից ընդունվել էին:

Դիտվել է 1109 անգամ:
Print Friendly

Leave a Reply