Իրար են բախվել «Օպել Կալիբրա» և «ՈւԱԶ-3163» մակնիշի ավտոմեքենաներն ու «ՎԱԶ-2109» և «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենաներն«Մերսեդես E-420»-ը խփել է գազատարի հենասյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | մարտի 29, 2012 14:04

Մարտի 28-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 74-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Կալիբրա» և «ՈւԱԶ-3163» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Կալիբրա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 28-ին, ժամը 03.30-ին, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրատունյաց փողոցում, Երևանյան լճի հարևանությամբ, բախվել է մայթեզրին կայանված «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ՝ «ՎԱԶ-2107» մակնիշի մեկ այլ ավտոմեքենայի:
Բախումների հետևանքով «ՎԱԶ-2109»-ի վարորդը, 3 ուղևորները և «ԲԻԴ»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 28-ին, ժամը 16.20-ին, «Մերսեդես E-420» մակնիշի ավտոմեքենան Երևանի Միքայելյան փողոցում բախվել է գազատար խողովակի հենասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 989 անգամ:

Leave a Reply