25-ամյա վարորդն ու 24-ամյա ուղևորը մահացել են
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | մարտի 29, 2012 13:55
Մարտի 29-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 10-րդ կմ-ին՝ ռեստորանային համալիրի դիմաց, ընկել է ջրատարը:
Պատահարի հետևանքով վարորդը՝ 1987 թ. ծնված Սարգիս Մելքոնյանը և ուղևորը՝ 1988 թ. ծնված Գևորգ Ավագյանը, տեղում մահացել են, իսկ մյուս 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 861 անգամ:








Facebook
Tweet This