Իտալիայում կողոպտիչները կիլոմետրանոց թունել են փորել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2012 13:20

Սիցիլիական Աչիռեալ քաղաքի ոստիկանությունը բռնել է գողերի ավազակախումբ: Ձերբակալման ժամանակ 4 «հողափորներն» արդեն հասցրել էին մեկ կիլոմետր ձգվող թունել փորել: Մեկ ամբողջ ամիս չարագործները Սան Սեբաստյանո հրապարակի դիտանցքից թափանցել էին կեղտաջրատար, որտեղից էլ սողանցք էին փորել: Ձերբակալման ժամանակ նրանք ոսկերչական խանութից մի քանի մետրի վրա էին: Նրանց բռնել օգնել են  անցորդները, որոնք ուշադրություն էին դարձրել կասկածելի տղամարդկանց վրա: Այդ ժամանակ ոստիկանությունը դիմել էր Ազգային լեռնագնացների ու քարագետների փրկարարական կորպուսին: Կազմակերպության ներկայացուցիչներն իջել են գետնի տակ ու այնտեղ հայտնաբերել հողային աշխատանքներում օգտագործվող գործիքներ:

Ստորգետյա «ուղևորությունը» մասնագետներին բերել է ոսկերչական խանութների մոտ:

Դիտվել է 1012 անգամ:
Print Friendly

Leave a Reply