Դատական կագադրիչ Խաչատրյանը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ

Օրվա լուր | | October 6, 2009 16:51

Պարզվել է, որ Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի դատական կարգադրիչ Հ. Խաչատրյանը   Ս. Այվազյանից  վերցրել 1700 ԱՄՆ դոլար, որ միջամտի դատավորին` դատական վճիռը նրա օգտին կայացնել:

Խաչատրյանը, սակայն,  դատավորին որևէ գումար չի տվել, փոխարենը օգտագործել է նրա անունը` խարդախությամբ հափշտակելով Այվազյանի գումարները:

Դատական վճիռն էլ հօգուտ Այվազյանի չի կայացվել,  քանի որ կողմերը միմյանց հետ  հաշտության համաձայնագիր են կնքել:

Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան:

Դիտվել է 1922 անգամ:
Print Friendly

Leave a Reply