ԱՄՆ-ի դպրոցականներին արգելելու են խոսել դինոզավրերի ու ծննդյան օրվա մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2012 12:41

Նյու Յորքի իշխանությունները նահանգի դպրոցներում արգելել են  50 բառ կիրառել բառապաշարում, որոնցից են «դինոզավրը», «աղքատությունը», «դիսկոտեկը»:

Պաշտոնյաները բացատրում են, որ արգելքն այն պատճառով է մտցվել, որ «որոշ դարձվածքներ, բառեր ու արտահայտություններ կարող են երեխաների մոտ տհաճ հիշողություններ, զգացմունքներ առաջացնել, երբեմն էլ վիրավորել սովորողներին»:

Օրինակ` աշակերտները չեն կարող բարձրաձայն խոսել դինոզավրերի մասին, քանի որ դա էվոլյուցիայի տեսության մասին կարող է հիշեցնել, ինչը կվիրավորի հավատացյալ փոքրիկներին, Երկրի վրա կյանքի  աստվածաստեղծ առաջացմանը հավատացողներին: Այդ պատճառով երեխաներին ու ուսուցիչներին  արգելվել է արտաբերել  նաև «ծննդյան օր» բառակապակցությունը, քանի որ նահանգում Եհովայի վկաների ներկայացուցիչներ կան, իսկ նրանք այդ տոնը չեն նշում:

Աղքատություն բառը հանվել է դպրոցական բառապաշարից, քանի որ դրանով կարելի «վիրավորանք հասցնել այն երեխաներին, որոնց ծնողները կորցրել են աշխատանքը (ԱՄՆ-ում գործազրկությունը ներկայումս կազմում է   8,3%), իսկ ստրկությունը վիրավորում է պատանի հարավաֆրիկացիներին»:

«Դիսկոտեկ»  բառը չափազանց սադրիչ ու գռեհիկ է համարվել, իսկ «Հելոուինը» կարող է վիրավորել քրիստոնյաներին:

Ուսուցիչները կարծում են , որ նորամուծությունը ոչ միայն հիմար  է ու անհեթեթ, այլև  վնասակար աճող սերնդի համար. երեխաները հաջողությամբ չեն զարգանա, եթե նրանց բառապաշարից հանվեն հասկացություններ, որոնք ամեն քայլափոխի են պատահում: Երեխաները չպետք է պատասխան տան  մեծերի «լեզվաբանական խնդիրների» համար:

Ի դեպ, Չինաստանում արգելված է «Ֆերարի» բառը, իսկ Ֆրանսիայում` «մադմուազելը»:

Դիտվել է 1336 անգամ:
Print Friendly

Leave a Reply