Իսպանական արհմիությունները գործադուլի են դուրս գալիս

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2012 12:32

Այսօր իսպանական արհմիությունները միավորվելու են  և դուրս են գալու Մադրիդի փողոցներ` աշխատանքային օրենսդրության մեջ նորարարությունների դեմ: Աշխատանքային ռեֆորմն առաջարկվել է Իսպանիայի պահպանողական կառավարության կողմից` Մարիո Ռահոե Բրեմի գլխավորությամբ, որն իշխանության է անցել 4 ամիս առաջ: Տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի պատրվակով նոր կառավարությունը հարկերը բարձրացնելու,  սոցիալական կարիքների համար պետական ծախսերը կրճատելու ու աշխատանքի շուկայում ռեֆորմ կատարելու ուղղությունն է բռնել: Ինչպես նշում է գործող կառավարությունը, դա կօգնի կրճատելու գործազուրկների թիվը, որը ներկայումս 5 մլն-ը գերազանցել է:

Այսօր աշխատանքի դուրս չեն գա բժիշկները, ուսուցիչները, օդանավակայանների աշխատակիցները. հետաձգվել են հարյուրավոր չվերթեր, այդ թվում` միջազգային: Բողոքի առաջին երթերը մեկնարկել են մարտի 29-ի գիշերը: Նրանց են աջակցում նաև Իսպանիայի  քաղաքական կուսակցության ձախ թևը, այդ թվում`երկրի առաջատար` Իսպանիայի ընդդիմադիր  սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը: Մադրիդ են բերվել ոստիկանության լրացուցիչ ջոկատներ:

Դիտվել է 1023 անգամ:
Print Friendly

Leave a Reply