Փրկարարները 82-ամյա բնակչին գտել են անօգնական վիճակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 29, 2012 12:29

Մարտի 28-ին, ժամը 09.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սուրենյանց 11ա շենքի 25-րդ բնա­կա­րա­նի բնակիչը վատառողջ է, չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Փրկարարները, բնակարանի դուռը բացելով, ներսում հայտնաբերել են 1930 թ. ծնված Ռ. Բեժա­նի­շվի­լիին` անօգնական վիճակում։ «1-03» ծառայության կողմից նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

Դիտվել է 716 անգամ:
Print Friendly

Leave a Reply