Հրդեհ Մասիսում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 29, 2012 12:25

Մարտի 28-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 1-ին թաղամասում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ այրվում է 3 ինքնաշեն, ոչ բնակելի տնակ և հարակից խոտածածկ տարածքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.51-ին, մարվել` 14.30-ին:

Այրվել է երկու փայտյա տնակ`  ամբողջությամբ (6 քմ և 18 քմ մակերեսներով), մեկ երկաթյա տնակ` մասնակի (27 քմ) և 800 քմ խոտածածկ տարածք:

 

Դիտվել է 886 անգամ:
Print Friendly

Leave a Reply