Փրկարարները հիվանդանոցից նոր դուրս գրված բնակչին 4-րդ հարկ են բարձրացրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 29, 2012 12:18

Մարտի 28-ին, ժամը 21.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցի թիվ 1 շենքի 32-րդ բնակարանի բնակիչը, որը նոր է դուրս գրվել հիվանդանոցից, չի կարողանում ինքնուրույն քայլել և նրան 4-րդ հարկ բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարար­ների օգնությունը:

Ժ.21:05-ին դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Փրկարարները 1940 թ. ծնված Գ. Հովհաննիսյանին բարձրացրել են բնակարան:

Դիտվել է 717 անգամ:
Print Friendly

Leave a Reply