Մեքենան ընկել է ջրանցքը, երկու մարդ է զոհվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 29, 2012 12:17

Մարտի 29-ին, ժամը 01.02-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճա­նապարհին՝ Հովտաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական ջոկատը։

Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 03 ՕԼ 748 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ջրանցքը:

Մինչ փրկարարների ժամանումը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել 1988 թ. ծնված Արմեն Մել­քոնյանը և 1985 թ. ծնված Յուրիկ Ավագյանը, որոնք տեղափոխվել են Մասիսի հի­վան­դանոց և, համապատասխան բուժօգնություն ստանալով, դուրս գրվել:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1987 թ. ծնված Սարգիս Մելքոնյանի դին:

Ավտոկռունկի միջոցով ավտոմեքենան դուրս է բերվել ջրանցքից:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը` ջրասուզակներով, որոնք ժամը 05.50-ի սահմաններում ջրանցքում՝ եղեգների մեջ, հայտնաբերել են ուղևոր` 1988 թ. ծնված Գևորգ Ավագյանի դին:

 

Դիտվել է 667 անգամ:
Print Friendly

Leave a Reply