Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 29, 2012 12:14

Մարտի 28-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին։ Մասնավորապես` Արագածոտնի մարզի Արագածոտն գյուղում այրվել է մոտ 5 հա խոտ և 1500 քմ խաղողի այգի, Եդեսիա գյու­­ղում` մոտ 2,5 հա, Աշտարակ-Օշական ավտոճանապարհին` 2 հա խոտածածկ տարածք:

Լոռու մարզի Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին  հրդեհի տարբեր օջախներում այրվել է 1000 քմ և մոտ 1 հա խոտածածկ տարածք, իսկ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում` 32 քմ մակերեսով ցախանոց և 3 հա խոտ:

Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել։

Դիտվել է 688 անգամ:
Print Friendly

Leave a Reply