Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանի թիմին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | March 28, 2012 23:19
Դորտմունդում ընթացող սեղանի թենիսի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Ադրբեջանի ընտրանուն: Խմբային մրցաշարի` 4-րդ դիվիզիոնի N խմբի վերջին տուրում Մուրադ Ասատրյանը 3:0 հաշվով առավելության հասավ Ֆարհադ Իսմաիլովի նկատմամբ, Մեսրոպ Ղուկասյանը նույն հաշվով պարտության մատնեց Ռամիլ Ջաֆարովին, իսկ Ալեքսանդր Դիարյանը` 3:1 հաշվով շրջանցեց Ռուստամ Ալիևին:






Facebook
Tweet This
Email This Post
