Որդուն ձերբակալել են, մորը հարցաքննում են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 28, 2012 21:10

Արարատի մարզի Ջրաշեն գյուղի ոճրագործը՝ 23-ամյա Գևորգ Սարգսյանը, որը Խուդոյանների անմիջական հարևանն է, ձերբակալվել է: Պարզվել է, որ նա մշտապես հետևել է իրենց հարևանուհուն՝ զոհ դարձած Չինար Խուդոյանին: Սպանության նախորդ օրը Չինարենց տուն են եկել մի քանի եզդիներ և սպառնացել, որ եթե նրա որդին չվերադարձնի գումարները, վատ կլինի: Ոճրագործ հարևանները սա օգտագործել են որպես հանցագործությունը քողարկելու միջոց: Հաջորդ օրը կեսօրին, ըստ շրջանառվող լուրերի, մտել են Չինար Խուդոյանի տուն, կտրել են նրա պարանոցը՝ տնից տանելով ոսկեղեն և փող: «Տղադ կերել է մեր փողերը, մենք՝ քո գլուխը» երկտողը թողնելով, նրանք փորձել են իրավապահ մարմինների կասկածը գցել եզդիների վրա:

Ընդգծենք, որ Սարգսյանների ընտանիքը տարիներ առաջ տեղափոխվել է Հրազդանի Սոլակ գյուղից՝ վրեժխնդրության զոհ չդառնալու համար: Բանն այն է, որ նրանց հորեղբայրը տարիներ առաջ նույն կերպ սպանել է Սոլակ գյուղի իրենց հարևանին, որը ծառայում էր եկեղեցում և իր գող հարևանին բռնել էր եկեղեցու խաչը և Աստվածաշունչը տանելու պահին: Այժմ հորեղբայրը բանտում է:

Հիշեցնենք, որ մարտի 21-ին, ժամը 17.55-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ջրաշեն գյուղի բնակիչ Թորգոմ Խուդոյանի տանը դիակ կա:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տան խոհանոցի հատակին հայտնաբերել էր տանտիրուհու՝ 74-ամյա Չինար Խուդոյանի դիակը` պարանոցի, կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերի հետքերով:

Դիտվել է 900 անգամ:
Print Friendly

Leave a Reply