Խաչատուր Քոքոբելյանը կղեկավարի «Ժառանգության» նախընտրական շտաբը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 28, 2012 20:50

«Ժառանգության» համամասնական ցուցակի» առաջատար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հայտարարեց մայիսի 6-ին տեղի ունենալիք ԱԺ ընտրությունների նախընտրականշտաբի ձևավորման մասին: Այն տեղակայվելու է Բաղրամյան պողոտայի եւ Մոսկովյան փողոցի հատման վայրում` Մոսկովյան 31, տարածք 172 հասցեում: Շտաբի պետ է նշանակվել Խաչատուր Քոքոբելյանը, տեղակալներ` Գևորգ Կալենչյանը և Հովհաննես Ղազարյանը: Քաղաքական խորհրդականներն են Կարապետ Ռուբինյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Ռուբեն Հակոբյանը, նախընտրական ծրագրի պատասխանատուն` Ստեփան Սաֆարյանը, մամուլի խոսնակը` Հովսեփ Խուրշուդյանը: ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչը կլինի Արմեն Թորոսյանը, կամավորականների աշխատանքի համակարգողները` Անուշ Սեդրակյանն ու Սուսաննա Բարխուդարյանը:

hayeli.am

Դիտվել է 914 անգամ:
Print Friendly

Leave a Reply