«Ֆեյսբուքյան» ասուլիս «Ազատության» եթերում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 28, 2012 19:49

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ինչպես և խոստացել էր, «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում պատասխանել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերի հարցերին: Սա, ըստ էության, հայկական իրականության մեջ առաջին ֆեյսբուքյան ասուլիսն էր, որի ընթացքում նախարարը պատասխանել է «Ազատություն» ռադիոկայանի կողմից նախապես սահմանված ժամանակահատվածում օգտատերերի կողմից կատարված գրառում-հարցադրումներին:Նախարարին ուղղված հարցերը հիմնականում վերաբերել են կրթության և գիտության ոլորտում իրականացվող գործընթացներին:

«Ֆեյսբուքյան» ասուլիսը, ինչպես կոչում էին այն լրագրողներն ու օգտատերերը, հասանելի է եղել լսարանին «Ազատություն» ռադիոկայանի և հեռուստաեթերի միջոցով ու տևել նախատեսված 60-ի փոխարեն 70 րոպե, որպեսզի հնարավորություն տրվի առավելագույն թվով  օգտատերերի նախարարից ուղիղ եթերում ստանալ սպառիչ պատասխաններ:
Դիտվել է 1370 անգամ:
Print Friendly

Leave a Reply