Սուրբ Գայանե վանքի հարակից տարածքը կճանաչվի բացառիկ` գերակա հանրային շահ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 28, 2012 19:07

Սուրբ Գայանե վանքի հարակից տարածքում` քաղաքացու սեփականությունը հանդիսացող հողակտորը կճանաչվի բացառիկ` գերակա հանրային շահ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, այս հարցն ընդգրկված է գործադիրի մարտի 29-ի նիստի օրակարգում: Հիմնավորման մեջ նշվում է, որ այդ տարածքում պետք է կառուցվեն օժանդակ շինություններ, որոնք անհրաժեշտ են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից կրթական ծրագիր իրականացնելու համար:

Կրթական ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն և հնարավորություն կտա տարրական, հիմնական և ավագ դպրոցներում ուսուցանել զգալի թվով աշակերտների:

Դիտվել է 1007 անգամ:
Print Friendly

Leave a Reply