Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ալեքսանդր Հարությունյանի մահվան կապակցությամբ

Պաշտոնական, Օրվա լուր | | March 28, 2012 19:03

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի կոմպոզիտոր, պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Հարությունյանի մահվան կապակցությամբ: Վաստակաշատ արվեստագետի ընտանիքին, հարազատներին և նրա արվեստի երկրպագուներին ուղղված Նախագահի ցավակցական հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի մահվան մասին:

Ալեքսանդր Հարությունյանը պատկանում է այն սերնդին, որը նոր դարաշրջան բացեց հայ երաժշտության պատմության մեջ, և ինքն էլ այդ սերնդի ամենաինքնատիպ և ականավոր ներկայացուցիչներից էր: Նա թողել է մեծ ու փառահեղ ժառանգություն, որ մեր ազգային երաժշտական արվեստի անբաժանելի մասն է և հարստությունը»:

Դիտվել է 1308 անգամ:
Print Friendly

Leave a Reply