էլեկտրոնային եղանակով խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 238 մարդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 28, 2012 18:56

Հայաստանում մայիսի 6-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին էլեկտրոնային եղանակով կարող է քվեարկել 238 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների` էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակը:

Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կսկսվի քվեարկության օրվանից 9 օր առաջ` ապրիլի 27-ին` ժամը 08:00-ին, կավարտվի քվեարկության օրվանից 5 օր առաջ` մայիսի 1-ին` Երևանի ժամանակով 20:00-ին:

էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակը լիազոր մարմին կներկայացվի մինչեւ մայիսի 2-ը` ժամը 12:00-ն:

Դիտվել է 938 անգամ:
Print Friendly

Leave a Reply