Հայաստանի բռնցքամարտի հավաքականը նախապատրաստվում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 28, 2012 15:57

Մարզումներն է շարունակում  Հայաստանի բռնցքամարտի հավաքականը : Մարտի 27 –ին գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ  թիմը հանգրվանեց Աբովյանի համալիր մարզադպրոցում : Մասնագետների գլխավոր խնդիրը սաների  կամային և տեխնիկատակտիկական հատկանիշների հղկելն  է :  Հավաքականը ապրիլի 13-ին  ավտոբուսով կմեկնի Թբիլիսի ու այնտեղից ինքնաթիռով կհասնի Տրապիզոն , որտեղ Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար անզիջում պայքար կմղի եվրոպական երկրների պատվիրակների հետ մրցավեճում :

Հետաքրքիր է, որ քաշային կարգերում տարբեր քանակի ուղեգրեր են հատկացված . 49 կգ և 60 կգ ` 1-4-րդ տեղ գրավողներին կտրվի խաղեր մեկնելու ուղեգիր : Այստեղ մեր երկիրը կներկայացնեն  Կորյուն  Սողոմոնյանը և Վլադիմիր Սարուխանյանը : Մյուս քաշային կարգերում են`  52 կգ  `Հովհաննես Դանիելյանը , 56 կգ ` Արամ Ավագյանը   , 81 կգ ` Արթուր Խաչատրյանը   /երեքում էլ ` 1-3-րդ տեղերը /,  69 կգ ` Հրայր Մաթևոսյանը / 1-2-րդ տեղ / : 64 կգ  և գերծանրքաշային  քաշային կարգերում  Տրապիզոն մեկնողների անունները հայտնի կդառնան  ավելի ուշ : Մրցաշարում մերոնք մարզիկ չեն հայտավորի 75  և  91 կգ քաշային կարգերում : Առաջինի պարագայում արդեն ուղեգիր է ձեռք բերել Անդրանիկ Հակոբյանը , իսկ  երկրորդի դեպքում` բարձրակարգ մարզիկ չունենք :

Տրապիզոնյան մրցաշարը  կավարտվի ապրիլի 22-ին :

ՀԱՕԿ-ի լրատվության  բաժին

Դիտվել է 762 անգամ:
Print Friendly

Leave a Reply