Արտաշատում երկրաշարժ է տեղի ունեցել

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 28, 2012 13:18

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին, տեղական ժամանակով ժամը 11.43-ին Հայաստանում` Արտաշատ քաղաքից 2 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 7 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.030 և արևելյան երկայնության 44.550.

Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:

Դիտվել է 1145 անգամ:
Print Friendly

Leave a Reply