Հրդեհ տանիքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 28, 2012 12:59

Մարտի 27-ին, ժամը 21:02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սուրենավան գյուղում` քարի արտադրամասի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել Արարատ և Վեդի քաղաքների Հրշեջ փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Մանանա Գրին» ՍՊԸ-ին պատկանող կիսակառույց շինության տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:26-ին, մարվել` ժամը 23:17-ին: Այրվել է տանիքի կառուցատարերը (մոտ 400 ք.մ):

 

Դիտվել է 740 անգամ:
Print Friendly

Leave a Reply