Ձնաբքի մեջ են մնացել 47 ավտոմեքենաներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 28, 2012 12:52

Մարտի 27-ին, ժամը 15:44-ին ահազանգ է ստացվել, որ մերկասառույցի և ուժեղ բքի հետևանքով Շիրակի  Թավշուտ գյուղի մոտակայքում արգելափակվել է 2 ավտոմեքենա:

Ժամը 17:00-ին «Աշոցքի ՃՇՇ» աշխատակիցների ուժերով ավտոմեքենաները (7 ուղևոր) դուրս են բերվել ճանապարհի երթևեկելի հատված և շարունակել ընթացքը:

Նույն օրը, ժամը 16:20-ին ահազանգ է ստացվել, որ մերկասառույցի հետևանքով Գեղարքունիքի Լեռնահովիտ գյուղի մոտակայքում արգելափակվել է 3 ավտոմեքենա:

Ժամը 17:50-ին «Սելիմի ՃՇՇ»-ի աշխատակիցների ուժերով ավտոմեքենաները (9 ուղևոր) դուրս են բերվել ճանապարհի երթևեկելի հատված և շարունակել ընթացքը:

Նույն օրը, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ ձնաբքի հետևանքով  Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին արգելափակվել է 1 ավտոմեքենա:

Ժամը 21:20-ին «Մեղրի ՃՇՇ»-ի աշխատակիցների կողմից ճանապարհը մաքրվել է. ավտոմեքենան շարունակել է ընթացքը:

Նույն օրը, Ժամը 21:29-ին ահազանգ է ստացվել, որ ձնաբքի հետևանքով Արագածոտնի մարզ Նիգավան գյուղի մոտակայքում արգելափակվել է 6 ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել Ապարանի Հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ ծանր բեռնատար ավտոմեքենան թեքվել է և առաջացրել խցանում:

Ժամը 22:38-ին ուղվել և ճանապարհի երթևեկելի մաս է դուրս բերվել բեռնատարը. խցանված ավտոմեքենաները շարունակել են ընթացքը:

Նույն օրը, Ժամը 21:59-ին ահազանգ է ստացվել, որ ձնաբքի հետևանքով Արագածոտնի Քուչակ-Ծաղկաշեն ավտոճանապարհին արգելափակվել է 5 ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել Ապարանի Հրշեջ փրկարարական ջոկատից «Ուրալ» ամենագնաց ավտոմեքնեան:

Ժամը 23:30-ին ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերվել 5 ավտոմեքենա (9 ուղևոր):

Մարտի 28-ին,  Ժամը 07:18 ահազանգ է ստացվել, որ ձնաբքի հետևանքով Գորիս-Եղեգնաձորի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում արգելափակվել են մոտ 30 ավտոմեքենա:

«Վայքի ՃՇՇ»-ի աշխատակիցների կողմից ճանապարհը մաքրվել է. ավտոմեքենաները շարունակել են ընթացքը:

Դիտվել է 750 անգամ:
Print Friendly

Leave a Reply