Բեյոնսե անունով ձագուկը հավակնում է Գինեսի գրքի թեկնածու դառնալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 28, 2012 12:10

Տաքսայի հրաշքով կենդանի մնացած ձագուկը, որը բջջային հեռախոսի չափսեր ունի, հավակնում է աշխարհի ամենափոքր շուն կոչմանը: Փոքրիկը լույս աշխարհ է եկել հինգ  եղբայրակիցներից վերջինը: Անասնաբույժներն առավելագույնն են արել, որ փոքրիկը փրկվի, քանի որ ծնվելիս  պստլիկ սրտիկը չէր բաբախում: Նորածին ձագուկին, որը սկզբում ճաշի գդալի մեջ կարող էր տեղավորվել, երգչուհի Բեյոնսեի անունով են կոչել, քանի որ նա երգ ունի կյանքի համար պայքարի մասին: Երկու շաբաթական Բեյոնսեն այցեքարտի չափսեր ուներ, իսկ հիմա արդեն հեշտությամբ տեղավորվում է բջջայինի վրա: Կալիֆոռնիայի նահանգի Սակրամենտոյի կենդանիների պաշտպանության  The Grace Foundation ընկերության աշխատակիցները մտադիր են փոքրիկին արժանավոր ընտանիք գտնել, որը երկու շաբաթից կարող է  իր հարկի տակ պատսպարել ճստիկին:

Դիտվել է 1081 անգամ:
Print Friendly

Leave a Reply