Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին երթևեկությունը մասամբ արգելված է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 28, 2012 12:14

Ինչպես ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնել են Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից, ձյան առատ տեղումների պատճառով, մարտի 28-ի ժամը 09.00-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) – Կոբի հատվածում երթևեկությունը արգելված է կցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար, իսկ կիսակցորդների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում:

Այլ մեքենաների համար Գուդաուրի (Պոստա) – Լարսի հատվածում երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: Կոբի- Լարսի հատվածում երթևեկությունը բաց է: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է:
Գուդաուրի (Պոստա) – Կոբի հատվածում մեքենաները կշարժվեն թունելներով` ձյունափլվածքից պաշտպանվելու նպատակով: Կիսակցորդները թունելներում պետք է շարժվեն միակողմանի:
Գուդաուրի(Պոստա) – Կոբի և Ստեփանծմինդա-Լարսի հատվածներում մեքենաների կանգ առնելը արգելված է:
Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:
Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

Դիտվել է 715 անգամ:
Print Friendly

Leave a Reply