Վլադիմիր Գասպարյանը պաշտոնանկ է արել Կոտայքի մարզի ոստիկանապետին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 28, 2012 11:53

Երեկ `մարտի 27-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրաման է ստորագրել` Կոտայքի մարզի ոստիկանապետին աշխատանքից ազատելու կապակցությամբ:

Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով, աշխատանքից ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանը՝ ուղարկվելով կադրերի տրամադրության տակ:

Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գրիշա Բադալյանը:

Գ.Շամշյանը հայտնում է, որ Գ.Բադալյանը նախկինում աշխատել է նույն մարզում՝ որպես ոստիկանապետ:

Դիտվել է 1452 անգամ:
Print Friendly

Leave a Reply