Լոնդոնի քաղաքապետը Եղիսաբեթ թագուհուն ավտոբուսի մշտական է նվիրել` իր իսկ պատկերով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 28, 2012 11:48

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ  II  Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնից  իր իսկ պատկերով երթևեկության հուշանվերային մշտական է ստացել: Բուքինգհեմյան պալատ  է եկել Լոնդոնյան ասամբլեայի միջկուսակցական պատվիրակությունը, որպեսզի թագուհու գահակալության «ադամանդե» հոբելյանին ներկայացնեն իրենց հղումները: Ջոնսոնը, որն այդ պատվիրակության կազմում էր թագուհուն է հանձնել սմարթ-քարտը, որն օգտագործվում է քաղաքային տրանսպորտում: Դժվար թե թագուհին օգտվի այդ քարտից, սակայն լոնդոնաբնակները կարող են նման քարտեր ձեռք բերել մայիսի կեսերին: Transport for London տրանսպորտային ընկերության կառավարությունը հուշանվերային քարտ արտադրելու գաղափար է հղացել անցած տարի  արքայազն Ուիլյամի ու Քեյթի հարսանիքին  հաջողությամբ վաճառված Oyster մշտականի նախադեպով: Այն ժամանակ վաճառվեց 750 հազ. քարտ:  Լոնդոնի իշխանությունները հույս ունեն, որ թագուհու պատկերով մշտականները նույնպես լավ կվաճառվեն: Ամռանը նախատեսվում է ,որ  թագուհու գահակալության ու Օլիմպիական խաղերի առիթով թողարկված  Oyster քարտերը քաղաքի բյուջեին 15 մլն ֆունտ ստեռլինգ կբերեն:

Դիտվել է 935 անգամ:
Print Friendly

Leave a Reply