Ում տեսել` ցուցակ են տարել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 28, 2012 11:42

«Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակը բավական զավեշտալի տեսք ունի. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը, եզրափակում՝ Արթուր Մարգարյանը. գրում է «Ժողովուրդը»:

Արթուր Բաղդասարյանին գիտեն բոլորը, իսկ ահա Արթուր Մարգարյանը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի վարորդն է և ՕԵԿ անդամ: Ստացվում է, որ 160 հազար անդամ ունեցող այդ կուսակցությունում իրականում կադրերի պակաս կա, ինչը լրացնում են վարորդների հաշվին:

Թերթը նկատում է նաև, որ, բացի վարորդներից, «Օրինաց երկիր»կուսակցության ընտրացուցակում ընդգրկված են նաև այդ կուսակցության գործավարները, հրահանգիչները. մի խոսքով՝ ում տեսել, ցուցակ են տարել:

Yerkir.am

Դիտվել է 1015 անգամ:
Print Friendly

Leave a Reply