ԲՀԿ-ն «ծալելու է» ՀՀԿ-ին, ՀՀԿ-ն էլ` ԲՀԿ-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 28, 2012 11:41

«Հրապարակ» թերթի տեղեկություններով` ԲՀԿ-ն Կենտրոնում իր ակտիվիստների միջոցով ցուցակագրում է ընտրողներին ու գումար է խոստանում: ԲՀԿ ակտիվիստները 10-15 հոգու ցուցակ են ներկայացնում, որոնք պիտի լինեն ցուցակը կազմողին մոտիկ մարդիկ` հարազատ, բարեկամ, հարևան:

Հետագայում հենց այդ ակտիվիստից էլ նրա շրջապատը պետք է գումարները ստանա: ԲՀԿ քարոզիչներն ասում են, որ այս ընտրությունները բոլորովին այլ ընտրություններ են լինելու, ԲՀԿ-ն «ծալելու է» ՀՀԿ-ին:

Ի դեպ, ՀՀԿ-ն ևս այս օրերին ձեռքերը ծալած չի նստել` իրենց շտաբների աշխատակիցներին գործուղում են հարևանների տները` նրանց ցուցակագրելու:

Yerkir.am

Դիտվել է 847 անգամ:
Print Friendly

Leave a Reply