Ամերիկյան jetBlue ավիաընկերության ինքնաթիռի հրամանտարը թռիչքի ժամանակ բացականչել է «Ահաբեկչություն» «Ալ Քաիդա»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 28, 2012 11:27

Մարտի 27-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել  jetBlue ավիաընկերության ինքնաթիռում, որը կատարում էր Նյու-Յորք –Լաս Վեգաս չվերթ: Թռիչքի ժամանակ հանկարծ ուղևորները տեսել են, որ ինչ որ տղամարդ փորձում է խցկվել օդաչուների խցիկ, հետն էլ բղավում` «Ահաբեկչություն, Աֆղանստան, Ալ Քաիդա, Իսրայել»: Որքան զարմացան ուղևորները, երբ տեսան, որ աղմկարարն իրենց ինքնաթիռի հրամանատարն է: Պարզվեց, որ ինքաթիռն այդ ժամանակ վարում էր երկրորդ օդաչուն, որը ստիպված խցիկից դուրս էր թողել հրամանատարին` վերջինիս տարօրինակ պահվածքի համար:

Մի քանի պնդակազմ ուղևորներ փորձեցին կապել նրան: Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Դալլասում: ԿՀՎ-ի աշխատակիցները շուտով կապկպած հրամանատարին դուրս են բերել ինքնաթիռից: jetBlue ադմինիստրացիայից խնդրել  են հապճեպ հետևություններ չանել ու նշել են, որ հրամանատարը «թռիչքի պահին վատ է զգացել»: Չի բացառվում, որ օդաչուն պարզապես հարբած  է եղել: Հանգամանքներն այժմ պարզում  են ԿՀՎ-ում:

Դիտվել է 1029 անգամ:
Print Friendly

Leave a Reply