Մոսկվայում թալանել են Մստիսլավ Ռոստրոպովիչի տունը` նրա ծննդյան օրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 28, 2012 10:42

Կողոպտիչներն, օգտվելով այն փաստից, որ  հարազատները մասնակցում  էին  երաժշտի 85-ամյակին նվիրված Միջազգային երրորդ փառատոնին, մտել են դիրիժորի բնակարան: Ոստիկանություն կատարված գողության առիթով դիմել է դուստրը:Գողերը կոտրել են փականի միջուկն ու մտել բնակարան: Ամենից բացահայտ երևում է, որ գողություն կատարողը լավ տեղեկացված է, որ այդ ժամանակահատվածում տանը ոչ ոք չի լինելու: Ռոստրոպովիչի դուստրը, որ հոր անունով հիմնադրամի նախագահն է,  մոր հետ  միջոցառման է եղել, սակայն վերադառնալով դուռը կիսբաց է գտել:

«Հանցագործները 1 մլն 36 հազար եվրո են գողացել, մարգարտյա  մանյակ ու iPad պլանշետ: Ւնդհանուր արժեքով` մոտ 2 մլն ռուբլի»,- ասել են ոստիկանությունում: Բնակարանը պատկանում է Ռոստրոպովիչի կնոջը` Գալինա Վիշնևսկայային:

 

Դիտվել է 1004 անգամ:
Print Friendly

Leave a Reply