Լիբանան են ներթափանցում ահաբեկիչներ` Արաբական ծոցի երկրներից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 6, 2009 13:52

default2«Արաբական ծոցի երկրներից բազմաթիվ արմատականներ զբոսաշրջության քողի տակ ժամանել են Լիբանան` այնտեղ ահաբեկչական գործունեությամբ զբաղվելու նպատակով»,- գրել է քուվեյթյան «Աուան» թերթը, որի տվյալով` տուրիստական նպատակով վերջին շրջանում Լիբանան մուտք գործած 100 հազար արաբներից 7 հազարի հետքը «կորել է»:

Ըստ նույն աղբյուրի, այդ «անհետ կորած» մարդիկ անդամագրվել են նորաստեղծ «Ֆաթհուլ իսլամ» ծայրահեղական խմբավորմանը: Ըստ աղբյուրների` «Ֆաթհուլ իսլամ»-ի ղեկավարները սերտ կապեր ունեն «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի պարագլուխների հետ:

Դիտվել է 990 անգամ:
Print Friendly

Leave a Reply