Ճապոնիայում 30 000 լուսանկարներից հուշապատ են ստեղծել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 28, 2012 7:48

Ֆուկուսիմայի տարելիցի կապակցությամբ 500 կամավորներ  Յամամոտոյում հուշապատ են ստեղծել 2011-ին մահացած մարդկանց 30 000 լուսանկարներից:

Ճապոնիայի վթարային ծառայությունները  2011-ի մարտի 11-ին տարերային աղետի ժամանակ Ֆուկուսիմա-1 ատոմակայանում կատարվածից հետո կարողացել են տեղում հավաքել շուրջ 750 000 լուսանկար: Դրանց մի մասը վերադարձվել է  վերապրածներին, իսկ մնացած 30 000 փոխանցվել է քաղաքային ֆոնդ` զոհերի հիշատակին ցուցահանդեսի կազմակերպման համար:

Նկարների մեծ մասը խիստ վնասված է, ճմրթված ու լվացված ցունամիի  ջրով:

Պրոֆեսիոնալ լուսանկարիչ Մունեմասա Տակախաշին մյուս կամավորների հետ ստեղծել է հուշապատը, որը կճամփորդի ողջ աշխարհում` բարեգործական նպատակով: Դրամահավաքից ստացված միջոցները կտրամադրվեն զոհվածների ընտանիքներին:

2011-ի մարտի 11-ին Ֆուկուսիմայում կատարված ողբերգության հետևանքով զոհվեց ու  անհետ կորավ առնվազն 16000 մարդ:

Դիտվել է 1041 անգամ:
Print Friendly

Leave a Reply