Հրդեհի հետևանքով պատճառվել է 5.000.000 դրամի նյութական վնաս

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 27, 2012 19:14

Մարտի 24-ին, ժամը 16.45-ին, ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզի հրդեհային տեսչությունից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 21-ին, ժամը 03.02-ին, հրդեհ էր բռնկվել Ախուրյան գյուղի մի բնակչի պատկանող տան տանիքում:
Հրդեհը մարվել էր նույն օրը, ժամը 05.55-ին, մարտական 2 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով այրվել է 170 քմ մակերեսով տան տանիքը, որի հետևանքով տանտիրոջը պատճառվել է 5.000.000 դրամի նյութական վնաս:
Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են:
Հետաքննությունը վարում է ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզի հրդեհային տեսչությունը:

Դիտվել է 960 անգամ:
Print Friendly

Leave a Reply