Տարոն Մարգարյանը շնորհավորել է թատերական գործիչներին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 27, 2012 16:28

Հայ թատերարվեստի սիրելի գործիչներ,
Թատրոնը բոլոր ժամանակներում հայերիս համար իր ուրույն և անփոխարինելի տեղն ու դերն է ունեցել: Հետևաբար և հայ մարդը հաճախ իրեն հուզող խնդիրների եւ հարցերի պատասխանները փնտրել ու գտել է բեմում:
Վստահ եմ, ինքներդ էլ հաճախ առիթ ունեցել եք համոզվելու, որ հասարակությունը ձեզ իրապես սիրում ու գնահատում է: Եվ դա անկեղծ է, քանզի ձեր կերտած կերպարները հավերժորեն ապրում են հասարակության հիշողության մեջ, դաստիարակում գեղեցիկի, բարու և արդարի վեհ գաղափարներով՝ դժվարին ժամանակներում ժողովրդի մեջ նաև վառ պահելով հավատը վաղվա օրվա նկատմամբ:
Այսօր էլ դուք շարունակում եք ձեր մեծ ավանդը բերել հոգևոր արժեքների պահպանման, տարածման ու զարգացման գործում, արդյունքում նպաստելով մեր երկրի, պետության ամրապնդմանն ու հզորացմանը։ Ու այսօր, շնորհավորելով ձեզ Թատրոնի միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ ձեզ հաստատակամ մնալ ու հավատարիմ լինել ձեր կոչմանը:
Մաղթում եմ նաև ստեղծագործական նորանոր հաջողություններ։ Շարունակեք հիացնել հանդիսատեսին ձեր ինքնատիպ ու սպասված բեմադրություններով, հրաշալի դերակատարումներով: Քաջառողջություն, երջանկություն ու երկար տարիների բեղմնավոր գործունեություն՝ թատերարվեստն ըստ արժանվույն գնահատող ու սիրող, հանդիսատեսով լի դահլիճներում :
Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ

Դիտվել է 1205 անգամ:
Print Friendly

Leave a Reply