Անհայտ ավտոմեքենաների վարորդները վրաերթի են ենթարկել 6-ամյա և 24-ամյա աղջիկների

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 27, 2012 16:23

Մարտի 25-ին, ժամը 22.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մոսկովյան փողոցում՝ Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի մոտակայքում, վրաերթի է ենթարկել 24-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 26-ին, ժամը 21.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Ռուբինյանց փողոցի թիվ 23/1 շենքի բակում վրաերթի է ենթարկել 6-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 899 անգամ:
Print Friendly

Leave a Reply