Մեքենաները բախվել են հողաթմբին, պատին, լուսացույցի սյանը և էլեկտրասյանը, կան 6 վիրավորներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 27, 2012 16:00

Մարտի 27-ին, ժամը 00.45-ի սահմաններում, «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Աղայան փողոցի թիվ 63 շենքի մոտ բախվել է հողաթմբին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Մարտի 26-ին, ժամը 23.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավանի Թելմանի փողոցում բախվել է պատին:
Վարորդը, որը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 26-ին, ժամը 05.30-ին, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աբովյան ճանապարհի 15-րդ կմ-ին բախվել է լուսացույցի սյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 26-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արթիկ-Մարալիկ ճանապարհի 1-ին կմ-ին` Պեմզաշեն գյուղի մոտ, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 941 անգամ:
Print Friendly

Leave a Reply